ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ՀՖՖ-ն քվեարկեց «Միասնական հայտ»-ի օգտին
17:20, 14.06.2018 | mamul.am
2822 | 0

Երեկ Մոսկվայում կայացած ՖԻՖԱ-ի գագաթնաժողովի ժամանակ ընտրվեց 2026 թվականի Աշխարհի առաջնության անցկացման վայրը: Նախապես հայտնի էր, որ հայտ ներկայացվել էր երկու թենկածուների կողմից՝ “ԱՄՆ – Կանադա - Մեքսիկա” միասնական հայտ և Մարոկկո:

“Միասնական հայտը” հաղթեց 134/ 65 ձայների հարաբերակցությամբ: Այսիպիսով, առաջին անգամ Աշխարհի առաջնությունը կանցկացվի միաժամանակ 3 երկրում: Հայտի համանախագահները քվեարկության համար շնորհակալություն հայտնեցին բոլոր ազգային ֆեդերացիաներին և վստահություն հայտնեցին, որ ստուգատեսը կանցկավի ամենաբարձր մակարդակով:

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան նույնպես քվեարկեց “Միասնական” հայտի օգտին: Ինչպես նախապես տեղեկացրել էինք հայտի համանախագահ Սթիվ Ռիդի ղեկավարած պատվիրակությունը մայիսին Երևանում էր: ՀՖՖ ղեկավարության հետ հանդիպման ընթացքում համանախագահ Ռիդը և իր գործընկերները ներկայացրեցին հյուսիսամերիկյան երկրների միասնական հայտի կարևորագույն կետերը, տվյալ միջոցառման անցկացման իրենց տեսլականը և պատկերացումները: Ներկայացված մոտեցումները համընկնում էին ՀՖՖ ղեկավարության պատկերացումների հետ: Հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և հյուսիս-ամերիկյան երկրներում առկա ծանրակշիռ հայկական սփյուռքի առկայությունը հանդիսացան տվյալ ընտրության գլխավոր դրդապատճառները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր