ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Արմեն Սարգսյանն ու Կատարի էմիրը Մոսկվայում քննարկել են Հայաստանում ներդրումային ծրագրեր իրագործելու հնարավորությունները
20:45, 15.07.2018 | mamul.am
3669 | 0

ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Մոսկվայում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ:

Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում Հայաստանի նախագահը եւ Կատարի էմիրը քննարկել են մեր երկրում ներդրումային ծրագրեր իրագործելու հնարավորությունները։ Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի մրցակցային առավելությունները, ներդրումներ կատարելու գրավչությունն ու բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ քայլերը։

Նշվել է, որ Կատարի համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում նորագույն տեխնոլոգիաների ոլորտը, որտեղ կան համագործակցության մեծ հեռանկարներ։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները գործակցության մեծ ներուժ ունեն նաեւ գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր