ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+20 °C
Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
09:36, 26.04.2024 | mamul.am
1667 | 0

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումն այն երկրների դեմ, որոնք «երկկողմ առևտրին մասնակցելու ակտիվ միջոցներ են փնտրում»՝ առանց դոլարի, գրում է Bloomberg-ը:

Գործակալության տվյալներով՝ քննարկվող միջոցները ներառում են արտահանման վերահսկողությունը, արժութային մանիպուլյացիայի համար մեղադրանքներն ու սակագների սահմանումը։ Նշվում է, որ ընտրություններում Թրամփի հաղթանակի դեպքում նրա թիմը նախատեսում է այս միջոցներն ուղղել ԲՐԻՔՍ-ի անդամ երկրների դեմ, որոնք ակտիվորեն զբաղվում են ապադոլարացմամբ։

Մարտին CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփը բացահայտ հայտարարել է, որ «ատում է այն երկրներին, որոնք հրաժարվում են դոլարից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր