ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ծովի մակարդակի բարձրացումն աշխարհն առանց ինտերնետի կթողնի. հետազոտություն
12:30, 18.07.2018 | mamul.am
18658 | 0

Ծովի մակարդակի բարձրացումն արդեն մոտ ժամանակները կարող է ոչնչացնել ենթակառուցվածքը, որն ապահովում է աշխարհում ինտերնետային կապը: Այս եզրահանգմանն են եկել ԱՄՆ-ում Վիսկոնսին նահանգում գտնվող Մեդիսոն քաղաքի համալսարանի գիտնականները, հաղորդում է The Sherbrook Times-ը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ արդեն 2033թ. ջրուրը կարող է ողողել մոտ 4000 մղոն (գրեթե 6,5 հազար կմ): Փորձագետները նախազգուշացրել են, որ առաջին հերթին կարող են տուժել Նյու Յորքը, Մայամին և Սիեթլը, ընդ որում, այն ոչ միայն ազդեցություն կունենա կոնկրետ այդ քաղաքների վրա, այլ կանդրադառնա հաղորդակցման գլոբալ համակարգին:

«Արդյունքները մեզ զարմացրեցին: Մենք սպասում էինք, որ դա տեղի կունենա 50 տարիա անց, սակայն ոչ մոտ ժամանակները»,- ասել է գիտնականներից մեկը:

Ըստ գիտնականների տվյալների՝ արդեն 2300թ. Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 1,2 մետրով, նույնիսկ եթե երկրները հետևեն կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր