ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Այրված ավտոմեքենայում հայտնաբերվել է մոխրացած դի
22:05, 21.07.2018 | mamul.am
10913 | 0

Այսօր, հուլիսի 21-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում ավտոմեքենա է գլորվել ձորը, և հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Հրշեջները՝ Գորիսի ոստիկանների, քաղաքացիների օգնությամբ փորձել են մարել Nissan մակնիշի 04 AM 014 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Հրդեհը մարելուց հետո ավտոմեքենայի հետնամասում հայտնաբերվել է մոխրացած դի:

Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, ավտովթար, թե սպանություն, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ իրականացնելուց հետո: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի սեռը և ինքնությունը: Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ մահացածը Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի բնակիչ, 28-ամյա Արմեն Մինասյանն էր: Այս տեղեկությունը նույնպես ճշտվում է: Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Ա. Մինասյանի անվամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր