mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.14, EUR 549.38, RUB 7.23, GBP 613.64
+30 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Կենդանասերները կոչ են անում խստացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերող անձանց պատժի չափը
16:35, 09.08.2018

Հայաստանի կենդանիների պաշտպան «Դինգո թիմի» անդամներն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում կոչ են արել խստացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար սահմանված պատիժը՝ նշելով, որ

վերջին շրջանում կենդանիներին դաժան վերաբերվելու մի քանի ահազանգ են ստացել: «Օրինակ՝ Ճամբարակ գյուղի բնակիչը զվարճանում էր իր շներին մեքենային կապելով և ճանապարհներով երթևեկելով: Նման «զվարճության» արդյունքն էին կենդանիների մոտ բազմաթիվ կոտրվածքները»,- նշել է թիմի ղեկավար Օվսաննա Հովսեփյանը՝ հավելելով, որ բոլոր երկրներում կենդանիների պաշտպանությունը պատշաճ մակարդակի է և նման մարտերի համար շատ խիստ քրեական պատիժ է սահմանվում:

«Դինգո թիմի» անդամները հայտնել են, որ օրենսդրական փոփոխությունների փաթեթ են մշակել, որը վարչական ավելի խիստ պատիժներ է սահմանում՝ բազմապատկելով օրինախախտների տուգանքները:

Վերջինները տեղեկացրել են, որ գործող Վարչական իրավախախտումների օրենսգրքի 92-րդ հոդվածի համաձայն՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, այդ թվում՝ խոշտանգման և սպանության համար տուգանք է նշանակվում ֆիզիկական անձանց համար նվազագույն աշխատավարձի 30-50-ապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց համար՝ 80-100-ապատիկի չափով:

Կենդանասերները կոչ են անում խստացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերող անձանց պատժի չափը
Կենդանասերները կոչ են անում խստացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերող անձանց պատժի չափը
Կենդանասերները կոչ են անում խստացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերող անձանց պատժի չափը
Կենդանասերները կոչ են անում խստացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերող անձանց պատժի չափը
Կենդանասերները կոչ են անում խստացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերող անձանց պատժի չափը
Կենդանասերները կոչ են անում խստացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերող անձանց պատժի չափը
Կենդանասերները կոչ են անում խստացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերող անձանց պատժի չափը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր