ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Գումարները քամուն են տվել. Մոսկովյանը կրկին փակ է». Կարեն Քոչարյան
16:35, 11.08.2018 | mamul.am
9580 | 1

Հաղորդավար Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մոսկովյան փողոցի մի հատվածը այսօր կրկին փակ էր: Ոչ, ոչ ցուցարար այստեղ չկար... Իսկ պատճառը հետևյալն էր:
Դեռ տարվա սկզբին պարզ եղավ, որ Երևանի Մոսկովյան փողոցի իբրև թե վերանորոգման համար քաղաքապետարանի բյուջեից հատկացվելու է շուրջ 500 հազար դոլարին համարժեք դրամ: Մայիս ամսի սկզբից սկսվեցին ասֆալտապատման աշխատանքները: Փողոցը մի քանի օր փակ էր: Երեխաները ստիպված էին փոշու, կեղտի և աղմուկի պայմաններում գնալ դպրոց: Մի քանի օրից ամեն ինչ ավարտվեց, կարծես թե փողոցը ասֆալտապատվեց: Բայց ո՞նց... Ընդամենը 3 ամիս հետո պարզ դարձավ, որ գործն արել են, գումարները քամուն են տվել, բայց մեքենաների կայանատեղիների հատվածները գլխառադ են արել: Ինչի հետևանքով էլ փռած ասֆալտը 3 ամսում քանդրտվել է: Դե ինչ, ինչպես ասում են ջնջենք, նորից սկսենք: Եվ ահա այսօր առավոտից կրկին փակվեց Աբովյան-Տերյան հատվածի Մոսկովյան փողոցը: Առայժմ այսքանը, սակայն նույն պատկերը ամբողջ «վերանորոգված» փողոցի երկարությամբ է: Այնպես որ կրկին պատրաստվեք թոզ ու դումանի, սիրելի երևանցիներ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր