ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Շտապօգնության մեքենաների և ռեանիմոբիլների պակաս Հայաստանում չենք ունենալու, երաշխավորում եմ». Արսեն Թորոսյան
21:10, 27.08.2018 | mamul.am
3591 | 0

Շտապօգնության մեքենաներ և ռեանիմոբիլներ Հայաստանում կլինեն բոլոր մարզերում, «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում վստահեցրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Օրինակ, Արմավիրի մարզում կլինի շտապօգնության 7 մեքենա և 2 ռեանիմոբիլ: Հավանաբար, բաշխումը կվերջացնենք մինչ սեպտեմբեր: Կտրամադրենք անխտիր բոլոր մարզերում: Դրանց պակաս Հայաստանում չենք ունենալու, երաշխավորում եմ»,- ասաց Թորոսյանը:

Նրա կարծիքով՝ մինչ օրս վատ է կանոնակարգված եղել, թե ում համար մի քաղաքից մյուս քաղաքի բուժհաստատություն տեղափոխումը պետք է անվճար լինի: Այդ գործընթացը ներկայում վերանայվում է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր