ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Լևոն Արոնյանի կինը հեծանվով կանցնի Թուրքիայով և Իրանով՝ դեպի Հայաստան
12:40, 18.09.2018 | mamul.am
5377 | 1

Հայ առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանի կինը՝ Արիանե Քաոլին, բարեգործական հեծանվավազքի կմասնակցի՝ «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի համար։ Նա հեծանվով կանցնի 1,800 կիլոմետր ճանապարհ՝ Թուրքիայով և Իրանով՝ դեպի Հայաստան, որպեսզի միջոցներ հավաքագրի հիմնադրամի համար: Միջոցներն օգտագործվելու են գյուղական համայնքներում ապրող հայ երեխաներին որակյալ առողջապահական ֆիզիկական կրթությունը հասանելի դարձնելու համար:

Մեկնարկը կտրվի Այասից, որտեղից Մարկո Պոլոն սկսել էր իր Արևելյան արշավը: Արիանեն այցելելու է նշանակալի արժեք ունեցող պատմական և հնագիտական հուշարձաններ: Որոշ հատվածներում, անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև տեսանկարահանման և վավերագրման համար, իրեն մեկ մեքենա է հետևելու:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր