ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+20 °C
Վահան Շիրխանյանը դիմել է լրագրողներին
12:25, 17.01.2017 | mamul.am
2912 | 0
Նորք-Մարաշում մեկ տարի առաջ վնասազերծված զինված խմբի գործով մեղադրվող Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր պաշտպանը դիմում է լրագրողներին՝ հայտնելով, որ նրանք կարող են հարցերն իրեն ուղարկել փոստային ծառայության միջոցով հետևյալ հասցեով՝ Երևան, Նալբանդյան 104, ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, Վահան Շիրխանյանին: Բոլոր հարցերին Վ. Շիրխանյանը գրավոր կպատասխանի ու կուղարկի հասցեատերերին:
Նշենք, որ Վահան Շիրխանյանը ցանկանում էր հանդես գալ ասուլիսով, բայց այն այդպես էլ չկայացավ:
Ավելի վաղ պաշտպանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ առողջական վիճակ վատ է, դժվարությամբ է քայլում ու եթե այսպես շարունակվի, Շիրխանյանը կարող է ողջ չմնալ: Նշենք, որ այս գործով դատավարությանը Վահան Շիրխանյանը չի կարողանում մասնակցել, որի պատճառով էլ դատական նիստերը հետաձգվում են:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երևանում վնասազերծել էր հանցագործություն կազմակերպելու համար կասկածվող խմբի:
Վահան Շիրխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր