ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Կոտայք Կրթություն Մշակույթ. ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ԶԵՐԾ ՊԱՀԵՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՑ
12:51, 21.04.2018
4262 | 0
Վերջին օրերի ընթացքում, երկրում ստեղծված անկայուն և արդեն իսկ վտանգավոր տարրեր պարունակող ընդվզման հետևանքով, խաթարվել է յուրաքանչյուրիս անդորրը:
Այս ֆեյսբուքյան էջը, որ ներկայացնում է մարզի կրթական, մշակութային և մարզական կյանքը՝ հնարավորինս զերծ է մնացել շահարկումներից և չի շեղվել իր նպատակից:
Իրավիճակը, պարտադրում է անդրադառնալ խնդրին՝ հետո ուշ չլինելու մտավախությամբ: Եթե մենք պայքար ենք տանում անարդարության, խոսքի իրավունքի գերակայության համար, ապա պետք չէ, կիրառել քաղաքական տեխնոլոգիաներ, որոնց նպատակը մեկն է. ավելի գրգռել բնակչությանը, քաղաքական խնդիրներ լուծելու համար օգտագործել ամեն մեթոդ:
Այո, ցավով պետք է փաստենք, որ քաղաքականության մեջ «նպատակը արդարացնում է միջոցները» շարունակվում է կիրառվել, բայց ո′չ անչափահասների հաշվին, ո′չ չճշտված տեղեկություններ տարածելով, այն էլ շարժման առաջնորդների շուրթերով: Հատկապես, խոսքը գնում է երեկ Աբովյան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններին: Պաշտոնապես հայտնում ենք, որ երեկ Աբովյանի հիմնական դպրոցներում դասերն ընթացել են բնականոն, ուսուցիչները ջանք չեն խնայել անչափահասներին այս գործընթացներից զերծ պահելու համար, աշխատել են ծնողների հետ, չի խաթարվել դասապրոցեսը, այնպես որ իբրև թե դասադուլներ են եղել Աբովյանի դպրոցներում մեղմ ասած կեղծ է:
Հաջորդը, երեկոյան մի խումբ երիտասարդներ, որոնց թիվը չէր գերազանցում 10-ը կազմակերպված հրահրեցին անկարգություններ քաղաքում՝ դրան ներքաշեցելով մեծ թվով անչափահասների /սա ամենահեշտ բանն է/, այդ երիտասարդները իբրև պայքարելով և վանկարկելով անկախության և ազատության կոչեր, մի քանի ժամ խաթարեցին քաղաքի բանուկ մասի երթևեկությունը՝ անհարմարություններ ստեղծելով 100-ավոր մարդկանց համար՝ հաշվի չառնելով նրանց խնդիրները: Ազդանշանների կիրառումից զատ նրանք ավտոմեքենաները վարում էին մեծ արագությամբ, իսկ որոշ դեպքերում պարզապես հրաշքով տեղի չունեցան վրաերթեր:
Հավատացնում ենք, այդ դեպքում հիմնական տուժողները լինելու էին անչափահասները, որոնց հետաքրքրությունը բերել էր իրադարձությունների կիզակետ: Հաջորդ տեղեկությունն, որ տարածվեց, այն էր, որ իբրև հավաքին մասնակցել է ավելի քան 1500 մարդ, ո′չ, դա կեղծ է, հավաքին մասնակիցների /անկարգությունների թիրախում/ թիվը չէր գերազանցում 50-ը, մնացածը դիտորդի կարգավիճակում էին:
Հարգելի բարեկամներ, հատկապես ծնողներ, խնդրում ենք զերծ պահեք Ձեր երեխաներին այս գործընթացներից, և թող որևէ քաղաքական գործիչ չփորձի շահարկել և խաղալ այդ երեխաների զգացմունքների հետ, եթե որևէ երեխայի մատը փուշ մտնի, դուք անհետանալու եք, իսկ ցավը քաշելու է ծնողը:
Քավ լիցի, կիրառեք Ձեր քաղաքացիական իրավունքը, բողոքեք, պայքարեք, հասեք ձեր նպատակներին և դարձրեք Հայաստանը շատ ավելի լավը, ինչպես ներկայացնում եք, բայց մի ներքաշեք անչափահասներին, պատմության մեջ անչափահասների միջոցով քաղաքական հարցեր լուծելու փորձ կա, որը վերածվել է մեծ ողբերգության:

Կոտայք Կրթություն Մշակույթ

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4918 | 0
դեպի վեր