Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցի սաները տպավորիչ համերգ էին կազմակերպել՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին։ Միջոցառմանը մասնակցեց Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը, ներկա էին բազմաթիվ հյուրեր՝ արվեստագետներ, մշակույթի գործիչներ, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ։ Համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը ելույթ ունենալով նախ շնորհավորեց ներկաներին Առաջին Հանրապետության հարյուրամյակի կապակցությամբ՝ միաժամանակ հիշատակելով նաև Մայիսյան հերոսամարտերը։ Կրկին շնորհավորելով Մայիսյան տոների առթիվ՝ Վ. Գևորգյանը բոլորին մաղթեց տոնական տրամադրություն՝ առաջարկելով վայելել երաժշտական դպրոցի սաների կատարումները։ Աբովյանում Առաջին Հանրապետության հարյուրամյակին նվիրված տոնական միջոցառումները կշարունակվեն։ |