ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ապօրինի սեփականացված իմ բնակարանը
11:24, 06.08.2018
3773 | 0

Նոր ժամանակներոմ նոր հույսեր արթնացան դատական համակարգի բարեփոխումների նկատմամբ. Նախկինում դատական կառույցների կողմից կայացվել են անօրեն վճիռներ, ոտնահարվել են քաղաքացիներիս իրավունքները, եկել է պահը և մենք ակնկալում ենք մեր խնդրիների արդար լուծում:


Դատական կառույցների կողմից իմ իրավունքները ոտնահարվել են իմ սեփական բնակարանի հարցով ՝ ք. Երևան, Թամանյան 3, բնակարան 11:

Կնոջս հիվանդության պատճառով տեղափոխվել էի Գերմանիա, բուժման նպատակով, և բնակարանը թողել եմ եղբորս տղային ՝Հմայակ Ղուկասյանին բնակվելու:, Հետագայում տվել եմ վստահագիր բնակարանը վարձակալության տալու համար 3տարի ժամկետով:

05.09.2001թ Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար Շաբոյանի կողմից կնքվել է պայմանագիր 10 տարի ժամկետով, եղբորս որդու՝ Հմայակ Ղուկասյանի և Նուբար Ջիվանյանի միջև.. վերջինս հանդիսանալով Հ. Ղուկասյանի որդու քավորը, չարաշահելով վստահությունը, կազմել է մի պայմանագիր, որը ըստ էության միակողմանի է, և չի բխում սեփականատիրոջ շահերից, և առանց իմ համաձայնության և գիտության, խաբեությամբ պայմանագրում նշվել է 10 տարի ժամկետ, այնուհետև վարձակալի պահանջով նույն ժամանակով երկարաձգելու իրավունքով:

Նոտար Շաբոյանը իրավունք չուներ առանց սեփականատիրոջ համաձայնության բնակարանը ընդմիշտ տիրապետության հանձնել այլ անձի, :

Հասկանալի է, որ եղել է կոռուպցիոն դրդապատճառ:

Չնայած, 10 տարվա վարձակալության ընթացքում Ն. Ջիվանյանի կողմից թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ, նրանցից է ՝ապօրինի սեփականացված է իմ բնակարանի տակ գտնվող նկուղը: նկուղի հետ կապված դատական վճիռը՝ գործ 3-1544 (ՎԴ) 2003 ըստ որի պարտավորվել է օգտագործել նկուղները առանց գրավ դնելու առանց վարձակալելության տալու, վաճառելու և նվիրելու իրավունքի սակայն խախտելով հաշտության պայմանագիրը 2009թ. Վերը նշված նկուղները գրավադրել էր ԷՅՋ էս ԲԻ ՍԻ Հայաստան բանկում: Այնուամենայնիվ, դատարանը դա հաշվի չառավ և վճռեց պարտադրել ինձ պայմանագրի երկարացում ևս 10 տարով:

06.03.2014թ ՀՀ Վերաքննիչ դատարանի դատական նիստը, դատավոր Ի. Վարդանյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել առանց մեր ներկայության:

Բողոքներով դիմել ենք նախկին իշխանություններին, երկրորդ և երրորդ նախագահներին, Պետական անվտանգության կոմիտեին, Արդարադատության նախարարություն, Մարդու իրավունքների գրասենյակ, դատարանի անօրեն վճիռների դեմ սակայն անօգուտ, քանի որ Ն. Ջիվանյանը գործել է հովանավորչությամբ: Եվ դատարանները նույնպես կատարել ենի վնաս իմ իրավունքների:

Գերմանիայում երկար բուժումներից հետո բժիշկները խորհուրդ տվեցին կնոջս առողջական վիճակից ելնելով տեղափոխվել Հայաստան: Բոլոր բժշկական թղթերը ներկայացված են եղել: Կինս երկար սպասելուց, նյարդանացած այս իրավիճակից 2017թ. Մահացավ իրենց պատճառով, չկարողանալով վերադառնալ իր տուն:

Ես 80 տարեկան եմ, եկել եմ Երևան, և նորից հույս է արթնացել այս հարցի արդարացի լուծման համար՝ վերջապես կարողանամ 17տարի հետո վերդառանալ իմ բնակարան:

Անօրեն Ջիվանյանը օգտվել է իրեն հովանավորված զգալու կարգավիճակից, անօրինական ճանապարհով սեփականացրել է նաև մեր նկուղը, թաղապետ Ա.Զորաբյանի կառավարման օրոք, հավանաբար գումարի օգնությամբ: Դատարաններում դատավորները պարտադրում էին համաձայնվել նոր պայմանագիր կնքել 1500$ վարձավճարով, սակայն ես համաձայն չեմ եղել, քանի որ կինս հիվանդ էր, պետք էր վերադառնալ տուն:

Մինչև այսօր այդ տարածքը օգտագործվում է առանց իմ համաձայունթյան և առանց պայմանագրի:

Խնդրում ենք հաշվի առնելով վերը նշված փաստերը, իմ 80ամյա տարիքը, և տուն վերադառնալու ցանկությունս, միջոցներ ձեռք առնել իմ սեփական բնակարանը վերադարձնել ինձ:


Ալբերտ Ղուկասյան


e-mail: ghukasyanalbert1939@gmail.com
հեռ: 093 480130, 093 471744

Հեղինակ` Albert Ghukasyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Albert Ghukasyan
դեպի վեր