ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Հոգին զորանում է ուխտի ճանապարհներին
12:40, 08.08.2018
4405 | 0

Դարեր շարունակ հայերիս համար հոգու եւ հավատքի նորոգման ու զորացման կարեւոր ուղի է հանդիսացել ուխտի ճանապարհը: Դեռեւս քրիստոնեության արշալույսից Հայոց հավատքը Հայոց հողի վրա երկնել է հավատքի վկայարաններ, որոնց թվում են նաեւ Հաղարծինը եւ Գոշավանքը:
Օրերս Հրազդանի հ. 7 միջնակարգ դպրոցի մանկավարժական
կոլեկտիվը, տնօրեն Հասմիկ Ասատրյանի նախաձեռնությամբ,
ուխտագնացություն կատարեց դեպի Տավուշի թեմի հինավուրց սրբավայրեր` Հաղարծին եւ Գոշավանք: Ուխտագնացներիս առաջին հանգրվանը Հաղարծինն
էր, որից հետո երթուղին ձգվելու էր դեպի Գոշավանք, Սեւանավանք: Հաղարծինը 10-13 դարերի կառույց է` բաղկացած Սուրբ Աստվածածին, Սուրμ Գեւորգ եւ
Սուրբ Ստեփանոս եկեղեցիներից: Այստեղ մոմեր վառեցինք եւ աղոթք μարձրացրեցինք առ Աստված` խնդրելով, որ ընդունելի լինի մեր ուխտը, եւ Բարձրյալի օգնությամբ իրականություն դառնան մեր նպատակները: Հաջորդ մեր կանգառը Իջեւանի տարածաշրջանի Գոշ գյուղում գտնվող Գոշավանքն էր, ուր այցելողի հոգուն երկնային թովիչ խաղաղություն է իջնում: Գետիկի աջ ափին է գտնվում Սուրμ Հռիփսիմե
մատուռը, որ կառուցել է Հաղարծին վանքի վանահայր Խաչատուր Տարոնացին: Այստեղ են նաեւ ասեղնագործ խաչքարերի վարպետ Պողոս Վարդապետի գերեզմանն ու Մխիթար Գոշի դամբարանը: 12-13-րդ դդ. Գետիկ գետի ափին կառուցված հայոց հոգեւոր եւ կրթամշակութային նշանավոր կենտրոն Գոշավանքում նույնպես վառեցինք մեր հավատքի մոմերը, համբուրեցինք խնկաբույր քարերը եւ աղոթեցինք հայոց երկրի խաղաղության եւ բարօրության համար:
Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ներկաների համար քարոզ կարդաց: Խոսելով ուխտագնացության կարեւորության մասին` նա նշեց. «Սրբավայրի մասին տեղեկություն ունենալուց բացի` կարեւոր է այցելել սրբավայր, ուր ապրել ու ստեղծ
ագործել են մեր եկեղեցու հայրերը` հաղորդակից լինելու համար նրանց աղոթքին ու նրանց
կողմից մեզ ավանդված հոգեւոր մեծ ժառանգությանը: Ուխտագնացության ճանապարհն անցնում
ենք այն հավատքով եւ վստահությամբ, որ Աստված` որպես բարի եւ սիրող հայր, ունկնդիր կլինի մեր աղոթքներին, կկատարի մեր բարի խնդրանքները` Իր հայրական հոգածության ներքո պահելով յուրաքանչյուրիս: Աստված եւ
մարդ փոխհարաμերությունների մեջ Աստված մշտապես Իր օրհնությունն անմնացորդ կերպով բաշխում է մարդուն, այն մարդուն, ով հավատքով դիմում է Իրեն: Յուրաքանչյուրիս կյանքը հոգեւոր մի ճամփորդություն է, որ պետք է անցնենք հոգեւոր նոր ձեռքμերումներով: Թող ձեր ուխտն ընդունելի լինի, սիրելի՛ ուխտավորներ»:
Վերջին ուխտատեղին Սեւանի Սուրբ Աստվածածին եկեղեցին
էր, ուր եւս նորոգեցինք մեր ուխտը եւ անջնջելի տպավորություններով բռնեցինք տունդարձի ճանապարհը:
Հոգեւոր ճամփորդության հոգենորոգ օրն ավարտվեց, եւ յուրաքանչյուրիս ամենամեծ փափագն էր, որ Աստվածային Սերը եւ խաղաղությունը թափանցի բոլորիս
հոգիներից ներս` լուսավորելով Արդարության Արեգակի
անսպառ Լույսով:



Գոհար ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հրազդանի h. 7 միջնակարգ
դպրոցի ուսուցչուհի

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4921 | 0
դեպի վեր