ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Ցանկացած վճարովի ծառայություն ստանալու դեպքում պահանջե՛ք վճարումը հաստատող փաստաթղթեր
18:29, 17.09.2018
2957 | 0

Այսօր Կոտայքի մարզի բոլոր բուժ.հաստատություններին ևս մեկ անգամ հորդորել ենք, որ շտապ բժշկական օգնության ծառայությունը կազմակերպեն և իրականացնեն բացառապես պետական պատվերի շրջանակներում (ԱՆՎՃԱՐ)` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 24-ի N39-Ն հրամանը` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության տրամադրման չափորոշիչների մասին:

Միաժամանակ հորդորել ենք ճանապարհատրանսպորտային վթարների, դժբախտ պատահարների դեպքում քաղաքացիներին անհրաժեշտ անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու պարագայում ֆինանսավորման փոխհատուցումը իրականացնել Ավտոտրանսպորտի Պատասխանատվության Պարտադիր Ապահովագրություն (ԱՊՊԱ) իրականացնող ընկերությունների միջոցով՝ վթարի ենթարկված քաղաքացիներին կամ նրանց հարազատներին ազատելով անձնապես վճարումներ իրականացնելու պարտավորվածությունից:

Եղե՛ք իրազեկված և պահանջե՛ք պետական պատվերի շրջանակներում հասանելի ծառայությունների մատուցումը ձեզ անվճար հիմունքներով:

Ցանկացած վճարովի ծառայություն ստանալու դեպքում պահանջե՛ք վճարումը հաստատող փաստաթղթեր:


Ռոմանոս Պետրոսյան

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4921 | 0
դեպի վեր