ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Հնդկաստանը 11 տոկոսով կրճատելու է Իրանից նավթի ներմուծումը
09:46, 16.05.2012 | mamul.am
1111 | 0

Հնդկաստանի իշխանությունները հայտնել են Իրանից նավթի ներմուծումները 11 տոկոսով կրճատելու մասին:

Վառելիքի գծով Հնդկաստանի պետական նախարար Սինգհը հայտնել է, որ ֆինանսական այս տարվա ընթացքում երկրի նավթամշակման գործարաններն Իրանից նախատեսում են ներմուծել 15,5 միլիոն տոննա նավթ: Ըստ նրա՝ Հնդկաստանը ''գիտակցաբար է փորձում զանազանեցնել ներմուծվող հում նավթի աղբյուրները՝ երկրի էներգետիկ անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով'':

Հնդկաստանի իշխանությունների արված հայտարարությունից առաջ Միացյալ Նահանգներն ուժեղացրել են այս երկրի նկատմամբ գործադրվող ճնշումը՝ փորձելով ձեռք բերել Հնդկաստանի օգնությունն Իրանի միջուկային վիճահարույց ծրագիրը դադարեցնելուց հրաժարվելու պատճառով այս երկիրը մեկուսացնելու գործում:

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթոնն անցյալ շաբաթ կատարած իր այցի ընթացքում հորդորել է Հնդկաստանին նվազեցնել Իրանից ներմուծվող նավթի ծավալները՝ Վաշինգտոնի օրենսդիրների կողմից Իրանից նավթ գնող պետությունների դեմ ուղղված պատժամիջոցների սահմանմանն ընդառաջ:

Հնդկաստանը ներմուծում է երկրում օգտագործվող նավթի մոտ 80 տոկոսը:

Ամերիկայի ձայն

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր