ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ինքնաթիռում ծխելու համար բրիտանացին 9 տարվա ազատազրկման է դատապարտվել
11:30, 26.05.2017 | mamul.am
8121 | 1

2015թ. Բրիտանացի Ջոն Քոքսը ծխել է ինքնաթիռի զուգարանում, ինչից հետո հրդեհ է բռնկվել: Կատարվածի համար նա նախ դատապարտվել է 4.5 տարվա ազատազրկման, բայց վերաքննիչ դատարանի որոշմամբ` նրա ազատազրկման ժամկետը կրկնապատկվել է` 9 տարի:
Վերաքննիչ դատարանը համաձայնել է դատախազի փաստարկների հետ` համարելով, որ նախնական պատիժը խիստ մեղմ է եղել:
2015թ. Բիրմինգհեմ-Շարմ էլ Շեյխ չվերթի օդանավի հրամանատարն աղետի ազդանշան է տվել և ստիպված է եղել արտակարգ վայրէջք խնդրել մոտակա օդանավակայաններից մեկում: Պատճառը զուգարանում բռնկված հրդեհն է եղել, ինչը ծխելու հետևանք է եղել:
Ինքնաթիռն այդ պահին գտնվելիս է եղել 10 հազար մետր բարձրության վրա, դրանում ավելի քան 200 ուղևոր է եղել: Անձնակազմի անդմաները չեն կարողացել հանգցնել հրդեհը, օգնության է հասել ուղևորներից մեկը, ով հրշեջ է եղել:
Ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող օդաչուն նշել է, որ երբեք նման վտանգի հետ չի բախվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր