ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Գերմանիան վետո է դրել Մաքսային Միության մասին ԵՄ-ի և Թուրքիայի միջև համաձայնագրի վրա
16:45, 31.08.2017 | mamul.am
16555 | 0

Գերմանիայի կառավարությունը վետո է դրել Անկարայի և Եվրոմիության միջև Մաքսային Միության մասին համաձայնագրի ընդլայնմանն ու թարմացմանը, փոխանցում է Hürriyet-ը: Այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկալը պաշտոնապես տեղեկացրել է Եվրոհանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերին: Նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Գերմանիայի կառավարության ղեկավարը բացատրել է իր դիրքորոշումը: Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում Բեռլինը հանձնաժողովին իրավասություններ չի տրամադրի Մաքսային Միության մասին Թուրքիայի հետ բանակցությունների համար:
Նշենք, որ 2016թ. վերջին Եվրոհանձնաժողովը դիմել էր Թուրքիայի հետ բանակցությունների համար մանդատ տրամադրելու հարցմամբ: Առաջին հերթին, խոսքը գյուղատնտեսական ապրանքների վաճառքի և կարգավորման ոլորտում գործող երկկողմ նորմերի մշակման մասին է: Ներկայում համաձայնագիրը չի ներառում գյուղատնտեսական և ծառայությունների ոլորտները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր