ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
Էրդողանը կտրուկ քննադատել է ԱՄՆ-ին
16:20, 17.11.2017 | mamul.am
18863 | 1
Թուրքիան մտադիր չէ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում համագործակցել ԱՄՆ-ի հետ, քանի որ ԱՄՆ-ի իշխանություններն աջակցում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հայտնում է birgun-ը:
«ԱՄՆ-ն մեզ շատ է հիասթափեցրել: Ասում էին, թե պայքարում են ԴԱԻՇ-ի դեմ, իսկ ի՞նչ արեցին նրանք: Մեծ գումարներ տվեցին ԴԱԻՇ-ին»,- հայտարարել է Էրդողանը:
Նման կտրուկ քննադատություն է Էրդողանն արել Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի և Թուրքիայի հնարավոր համատեղ գործողությունների քննարկման համատեքստում:
Էրդողանն ընդգծել է, որ Անկարան այլևս չի հավատում Վաշինգթոնի հայտարարություններին:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն զինում է սիրիացի քրդերին:
Կիսվի՛ր այս նյութով՝
20:54, 25.05.2024
4433 | 0
դեպի վեր