ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+33 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+34 °C
«Մարտակերտի քաղաքապետին կալանավորելն ունի միայն մեկ նպատակ». Արսեն Բաբայան
00:54, 26.05.2024 | mamul.am
1663 | 0

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախի Հանրապետության Մարտակերտ համայնքի ղեկավարին կալանավորելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդության և կից նյութերի ուսումնասիրությունը հաստատապես վկայում է, որ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին կալանավորելն ունի միայն մեկ նպատակ, այն է՝ վաղվա սպասվող հանրահավաքից առաջ արցախցիներին ահաբեկելը։
Զրո հանցագործություն, զրո հիմնավորումներ կալանքի համար։ Կրկնում եմ, պարոն Գյուրջյանի արարքը ոչ միայն հանցանք չէ, այլ՝ ամբողջությամբ խրախուսելի արարք, որի նպատակն է պահպանել Արցախի համայնքին պատկանող գույքը»։

Ավելի վաղ Բաբայանը հայտնել էր, որ Մարտակերտի քաղաքապետի կալանքի դատական նիստը հետաձգվել է մինչև 18:00։

Աղբյուրը` Արսեն Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր