ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Էրդողանն ու Աթաթուրքը՝ ՆԱՏՕ-ի թշնամիներ». սկանդալից հետո Էրդողանը ՆԱՏՕ-ի զորավարժություններից հետ է կանչել թուրք զինվորներին
16:25, 18.11.2017 | mamul.am
20174 | 0

Թուրքիան Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժություններից հետ է կանչել իր զինվորներին այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նկարները հայտնվել են դաշինքի թշնամիների ցուցանակի վրա, հաղորդում է hurriyetdailynews-ը:
Սկանդալի պատճառով Թուրքիան հետ է կանչել իր 40 զինվորականներին:
«Չի կարող նման միասնություն, նման միություն լինել»,- հայտարարել է Էրդողանը:
Նա նաև նշել է, որ իր և Աթաթուրքի նկարները հայտնվել են ցուցանակում մանևրների ժամանակ:
Նորվեգիայի պաշտպանության նախարար Ֆրանկ Բաքե Յենսենն ավելի ուշ ներողություն է խնդրել Թուրքիայից՝ նշելով, որ նկարները հայտնվել են ցուցանակում աշխատակիցներից մեկի սխալի հետևանքով:
Սակայն թուրքական NTV հեռուստաալիքի պնդմամբ՝ այդ մտահղացման հեղինակ է եղել թուրքական ծագում ունեցող նորվեգացի սպան:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ով ծնունդով Նորվեգիայից է, իր հերթին ներողություն է խնդրել՝ Թուրքիան դաշինքի կարևորագույն գործընկեր անվանելով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր