ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Թուրքիայի ընդդիմությունը դատախազությանն է հանձնել Էրդողանի ընտանիքի օֆշորների մասին փաստաթղթերը
16:05, 05.12.2017 | mamul.am
17635 | 0
Թուրքիայի ընդդիմադիր Ազգային հանրապետական կուսակցությունն Անկարայի գլխավոր դատախազությանն է հանձնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ընտանիքի ֆինանսական գործարքների մասին փաստաթղթերը, գրում է mk-turkey.ru-ն:
Փաստաթղթերում ասվում է, որ Էրդողանի մտերիմները բազմամիլիոնավոր դոլարներ արժեցող գործարքներ են իրականացրել՝ գումարը փոխանցելով օֆշորային ընկերությունների հաշիվներին:
Ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը հայտնել է, որ կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա հետաքննություն է ընթանում:
Անցած շաբաթ Էրդողանի մտերիմների օֆշորային հաշիվների մասին հաղորդագրություններից հետո դատախազությունը հետաքննություն էր սկսել՝ պահանջելով ներկայացնել փաստաթղթերը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր