ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Բացառված չէ, որ «Ձիթենու ճյուղ»-ից հետո նոր գործողություններ կսկսվեն». Չավուշօղլու
13:20, 25.01.2018 | mamul.am
9873 | 0

Անկարան չի բացառում, որ Սիրիայի Աֆրին քաղաքում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունից հետո նոր գործողություններ կսկսվեն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, հաղորդում է Anadolu-ն:

Նրա խոսքով՝ Անկարան դիտարկում է Մանբիջում և Եփրատ գետի արևելյան ափին գտնվող շրջաններում ռազմական գործողությունների ծավալման հնարավորությունը:

Նա նշել է, որ Աֆրինի տեղաբնակները՝ թուրքմանները, քրդերն ու արաբները, ողջունում են «Ձիթենու ճյուղ» գործողությունները, որոնք շարունակվում են Սիրիայի հյուսիս-արևմուտքում Թուրքիայի զինված ուժերի և Սիրիայի ազատագրական բանակի մասնակցությամբ:

Չավուշօղլուն նաև հայտնել է, որ Աֆրինում ահաբեկիչների դեմ պայքարը կարևոր է, քանի որ այնտեղ դեռևս ԴԱԻՇ-ի ահաբեկիչներ կան, ովքեր փորձում են հատել սահմանը՝ Թուրքիայում և այլ երկրներում ահաբեկչություն իրականացնելու նպատակով:

Ըստ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի՝ ևս մեկ սպառնալիք է ներկայացնում Մանբիջ քաղաքը: «Այժմ մեր թիրախն Աֆրինի ահաբեկիչների դիրքերն են, սակայն նոր գործողություններ կարող են ծավալվել Սիրիայի այլ շրջաններում»,- հավելել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր