ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+22 °C
«Աֆրինում գործողությունները կընդլայնվեն մինչև Իրաքի հետ սահման». Էրդողան
15:15, 26.01.2018 | mamul.am
10006 | 0

Թուրքիան մտադիր է ընդլայնել Սիրիայում ռազմական գործողությունների անցկացման գոտին՝ Մանբիջ քաղաքից մինչև Իրաքի հետ սահման: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, փոխանցում է РИА Новости-ն:

«Մենք կպաշտպանենք մենք սահմաններն ահաբեկիչներից մինչև Իրաքի սահման: Մանբիջը ևս կմաքրենք ահաբեկիչներից, ինչպես և խոստացել էինք: Դիմում եմ նրանց, ովքեր մեզ կոչ էին անում ավարտին հասցնել գործողությունները: Եթե ձեզ վրա հրթիռներ ընկնեին, այդ դեպքում դուք ինչպե՞ս կվարվեիք»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների առջև:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտարարեց սիրիական Աֆրին քաղաքում քրդական ձևավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունների սկզբի մասին: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն անցած կիրակի հայտարարեց Աֆրինում ցամաքային գործողություններ սկսելու մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր