ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Ողջունում ենք Ղազախստանում բանակցություններ անցկացնելու՝ Ադրբեջանի ու Հայաստանի համաձայնությունը»․ Տոկաև
12:36, 01.05.2024 | mamul.am
1184 | 0

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ողջունում է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով բանակցություններ անցկացնելու համաձայնությունը։ Ինչպես հայտնում են ղազախական լրատվամիջոցները, այս մասին ասվում է Տոկաևի հայտարարության մեջ:

«Այս կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում, որտեղ 1991թ․ դեկտեմբերին ստորագրվեց պատմական Ալմա Աթայի հռչակագիրը, որն ամրագրեց ԱՊՀ երկրների անկախ զարգացման հիմքերը և հաստատեց միջպետական սահմանների որոշման սկզբունքները»,- ասել է Տոկաևը՝ հավելելով, որ առաջիկա հանդիպումը կծառայի կողմերի պայմանավորվածությունների գործնական իրականացմանը և կնպաստի Հարավային Կովկասում տևական խաղաղության շուտափույթ հաստատմանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր