ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Իրանում ինքնաթիռ է կործանվել, որում 60 ուղևոր է եղել (թարմացվում է)
12:00, 18.02.2018 | mamul.am
21683 | 1

Ինքնաթիռը, որում գտնվել է 60 մարդ, վթարի է ենթարկվել Իրանի Սեմիրոմ քաղաքի մոտակայքում, հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով տեղի արտակարգ իրավիճակների կենտրոնին։

Ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան-Յասուջ չվերթը:

Նշվում, է, որ օդանավը պատկանում էր Iran Aseman ավիաընկերությանը և որ ռադարներից անհետացել է մեկնելուց 50 րոպե անց:

Ականատեսները լրագրողներին հայտնել են, որ օդանավը վթարի է ենթարկվել լեռնային հատվածում, երբ փորձում էր արտակարգ վայրէջք կատարել ֆերմաների մոտակայքում: Ավիաընկերության ներկայացուցիչը քիչ առաջ հայտնել է, որ ATR 72-500 ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են:

ՀՀ ԱԳՆ-ն այս պահին փորձում է ճշտել՝ արդյոք ինքնաթիռում ազգությամբ հայեր կա՞ն, թե՞ ոչ:

Վերջին տվյալներով օդանավում 60 ուղևոր է եղել և անձնակազմի 6 անդամ: Որպես կործանման հիմնական պատճառ՝ նշվում են եղանակային պայմանները: Խիտ մառախուղի պատճառով փրկարարները չեն կարողանում հասնել աղետի վայր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր