Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է ԵՄ-ի հետ Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները, հաղորդում է Regnum-ը՝ հղում անելով Anadolu գործակալությանը; Նման հայտարարությամբ Էրդողանը հանդես է եկել Բուլղարիա այցի նախաշեմին Աթաթուրքի անվան օդանավակայանում: «Մենք շարունակում ենք Եվրոմիության հետ բանակցությունները»,- ասել է Էրդողանը՝ նշելով, որ այդ բանակցություններն իրականացվում են՝ հաշվի առնելով աշխարհում և տարածաշրջանում Թուրքիայի դիրքը: Նա նաև նշել է, որ ԵՄ-ին անդամակցությունը նախկինի պես Անկարայի գլխավոր ռազմավարական նպատակներից է՝ հավելելով, որ «Թուրքիան կհաղթահարի բոլոր խոչընդոտները, որոնց հետ բախվում է բանակցային գործընթացում»:
|