ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Սանտա Կրուս». պրեմիերա Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում
22:35, 28.03.2018 | mamul.am
2886 | 0

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում մարտի 31-ին, ապրիլի 1-ին, 14-ին և 15-ին (սկիզբը 20:00) պրեմիերա է: Կցուցադրվի Մաքս Ֆրիշի «Սանտա Կրուս» ներկայացումը: Բեմադրությունը՝ Վիգեն Չալդրանյանի:

Գրեթե յուրաքանչյուր մարդ ունի ինչ-որ անիրականանալի երազներ՝ ճակատագրի այլ տարբերակի, «ուրիշ կյանքի» մասին: Պարզապես մեզնից շատերը վախենում են դա խոստովանել: Համաշխարհային գրականությունը տոգորված է այդ ցավոտ թախիծով, հոգու այդ հավերժ տառապանքով: Ահա Մաքս Ֆրիշի պիեսի հերոսները ի վերջո հասկանում են, որ իրենցից յուրաքանչյուրն իր ճակատագրի գերին է: «Սանտա Կրուսը» պիես է կյանքի իմաստի, բարոյականության, մարդու ինքնության, հավերժական սիրո, ճակատագրի անխուսափելիության, միայնության, կին-տղամարդ հակասությունների թնջուկի մասին...

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր