ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+20 °C
Լավրովը Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ է տվել հիշել այն երկրների աննախանձելի ճակատագիրը, որոնք հույսը դրել են ԱՄՆ-ի վրա
21:12, 27.09.2023 | mamul.am
9337 | 2

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ է տվել հիշել այն երկրների աննախանձելի ճակատագիրը, որոնք հույսը դրել են ԱՄՆ-ի վրա։ Պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է պատահել, որ Հայաստանը կորցնի Ռուսաստանը, նա նշեց, որ Երևանում մի քանի առաջատար քաղաքական գործիչներ ցանկանում են նման սցենար և նայում են դեպի Արևմուտք։ «Գիտեք, այնտեղ շատ մարդիկ կան, ովքեր ցանկանում են կորցնել Ռուսաստանը և նոր ընկերներ ձեռք բերել», - ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է նախարարը։

«Եթե նրանք հույսները կապում են ԱՄՆ-ի հետ, ինչը բխում է Հայաստանի իշխանության շատ ներկայացուցիչների հայտարարություններից, ապա լավ կլիներ, որ ուսումնասիրեին ժամանակակից պատմությունը, թե ինչպես է ԱՄՆ վարվել նրանց հետ, ում ցանկացել է առնել իր թևի տակ և ինչպես է առաջ տարել իր աշխարհաքաղաքական շահերը՝ ամերիկյան ափերից հեռու տարածաշրջաններում։ Բոլոր այդ մարդկանց ճակատագրերը նախանձի տեղիք բոլորովին չեն տալիս»,- ասել է Լավրովը։

Նա ընդգծել է, որ ամեն դեպքում աշխարհաքաղաքական առումով չի կարելի անտեսել Ռուսաստանի Դաշնության շահերն Անդրկովկասում։ «Պատմականորեն, աշխարհագրորեն, աշխարհաքաղաքական առումով անհնար է կորցնել Ռուսաստանը՝ Անդրկովկասում նրա շահերն ամբողջությամբ անտեսելու իմաստով,- ասաց ռուսական դիվանագիտության ղեկավարը։- Բայց Երևանում որոշ առաջնորդներ նման հույսեր են կապում, և այդ մասին ուղղակիորեն խոսում են »։ Լավրովը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նմանատիպ միտք է հնչել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթում, ով հայտարարել է, որ «անհրաժեշտ է փոխլրացնել ձախողված դաշինքները, որոնց վրա Հայաստանը հույսը դնում էր իր անվտանգության ապահովման առումով, և ընդլայնել գործընկերների շրջանակը, որոնք կապահովեն այս անվտանգությունը»։

Երևանից վերջին հայտարարությունների մասին
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ անկախության մասին Փաշինյանի` սեպտեմբերի 24-ի ուղերձը անընդունելի հարձակումներ է պարունակում Ռուսաստանի Դաշնության դեմ և հարուցում է Մոսկվայի մերժումը։ Ինչպես ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն, Հայաստանի կառավարության ղեկավարը, փաստորեն, խոստովանել է, որ այս ամբողջ ընթացքում հանրապետությունը միտումնավոր պատրաստվում էր Ռուսաստանից երես թեքելուն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր