ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ծառուկյան» դաշինքը կաջակցի՞ Սերժ Սարգսյանին, թե՞ անակնկալներ կլինեն. «Ժամանակ»
09:50, 29.03.2018 | mamul.am
3486 | 3

«Ժամանակ»-ը գրում է. «Արդեն առիթ ունեցել ենք գրելու, որ նախագահ Սերժ Սարգսյանին օդ ու ջրի նման անհրաժեշտ է լինելու Գագիկ Ծառուկյանի և նրա գլխավորած «Ծառուկյան» դաշինքի աջակցությունը:

Չնայած ֆորմալ առումով ՀՀԿ-ն ու նրա հնգամյակով բրոնյա արված կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն ունեն մեծամասնություն, ինչը բավարար է Սարգսյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու համար, սակայն «Ծառուկյան» դաշինքի աջակցությունը լրացուցիչ ամրություն է հաղորդելու Սարգսյանի իշխանությանը:

Անակնկալների հնարավորությունը որևէ մեկը չի կարող բացառել, մանավանդ Հայաստանի նման երկրում, որտեղ խորհրդարանը մի քանի ժամում գունափոխվելու բացառիկ կարողություն է ցուցադրել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր