ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«Հայաստանում վարչապետի ընտրությունները տապալվեցին». միջազգային մամուլն արձագանքում է
21:40, 01.05.2018 | mamul.am
21100 | 1

Միջազգային մամուլն արձագանքում է ԱԺ-ում անցկացված վարչապետի ընտրությանը՝ գրելով, որ այն տապալվեց. ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում:

ТАСС-ի փոխանցմամբ՝ Հայաստանի խորհրդարանի պատգամավորներն այսօրվա նիստի ժամանակ չաջակցեցին ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, նրա օգտին քվեարկեց ընդամենը 45 պատգամավոր: «Պարոն Փաշինյանը չհամոզեց մեզ»,- գործակալությունը մեջբերում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքը:

«Թավշյա հեղափոխության առաջնորդի նշանակման դեմ քվեարկեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ ողջ կազմով»,- գրում է Eurasia Daily պարբերականը:

Ntv հեռուստաալիքն, իր հերթին, հաղորդում է վարչապետի տապալված ընտրությունների մասին՝ հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր ընտրվելու դեպքում փոխել ընտրական համակարգը, պայքարել կաշառակերության դեմ, ամրապնդել Ռուսաստանի, ԵՄ-ի հետ հարաբերությունները:

BBC-ն ևս գրում է «անհաջող» ընտրությունների մասին՝ նշելով, որ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը շաբաթներ շարունակում գլխավորում էր Երևանում հակառավարական ցույցերը:

«Ընդդիմություն 2 ելք ունի. կամ գնալ սահմանադրական ճանապարհով կամ հակասահմանադրական մեթոդներ կիրառել, ինչը բացասական հետևանքներ կունենա ներքին քաղաքականության, ինչպես նաև հանրապետության անվտանգության համար»,- նշում է Rbc հեռուստաալիքը:

Reuters գործակալությունը ևս անդրադառնում է ներհայաստանյան զարգացումներին՝ հաղորդելով, որ միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը չհավաքեց անհրաժեշտ ձայներն ու չընտրվեց երկրի վարչապետի պաշտոնում: Al Jazeera-ի հոդվածում էլ ասվում է, որ Նիկոլ Փաշինյանը, ով ստիպեց Սերժ Սարգսյանին հրաժարական տալ, չընտրվեց վարչապետի պաշտոնում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր