Հավայի նահանգում արդեն մի քանի օր է ժայթքում է Կիլաուելա հրաբուխը, որի լավան դանդաղ բայց վստահորեն ոչնչացնում է իր ճանապարհին հանդիպած ամեն ինչ, այդ թվում՝ ճանապարհին կայանված Ford Mustang մակնիշի մեքենան: Կիլաուելան համարվում է ամենից ակտիվ գործող հրաբուխներից մեկը Երկրի վրա: Այն սկսել է ժայթքել անցյալ տարվա վերջին՝ տարածաշրջանում տեղի ունեցած մի քանի երկրաշարժերից հետո: Լավան արագորեն հասել է հարակից բնակավայրին, որտեղ 1500 մարդ է ապրում: Ժայթքման պահին լավայի շիթերը հասել են մինչև 70 մետր բարձրության: Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, բնական աղետի հետևանքով 26 տուն է ոչնչացվել: Կղզուց ավելի քան 1700 մարդ է տարհանվել: |