Իրանը կշարունակի հետևել միջուկային ծրագրի հարցով համաձայնագրին, եթե Եվրոմիությունը փոխհատուցի այն վնասը, որը կրել է Իրանն ամերիկյան պատժամիջոցների պատճառով, հաղորդում է The Wall Street Journal-ը: «Այժմ գնդակը Եվրոպայի կողմն է»,- ասել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին՝ հավելելով, որ միայն այդ պայմանով երկիրը պատրաստ կլինի իրականացնել համաձայնագրով նախատեսված պայմանավորվածությունները: Ավելի վաղ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրյունո Լե Մերը հայտարարել էր, որ Բրյուսելը պատրաստ է իր վրա վերցնել Վաշինգթոնի պատժամիջոցների հետևանքով վնասի փոխհատուցումը միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո: |