ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
«2008թ-ից հետո առաջին անգամ Թուրքիայի տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ է». Կարեն Հովհաննիսյան
01:10, 24.05.2018 | mamul.am
4007 | 1

Թուրքական լիրան Թուրքիայի տնտեսությանը բերում է տնտեսական ճգնաժամի: 2008թ.-ից հետո առաջին անգամ Թուրքիայի տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ է:
Մայիսի 22-ին մեկ դոլարը գնվել էր 4.6746 լիրայով, մայիսի 23-ի առավոտյան այն կազմում էր 4. 8702 լիրա, իսկ ահա ժամեր առաջ մեկ դոլարը գնվում է գրեթե 5 լիրայով:
Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ լիրայի հետ խաղ են խաղում արտաքին ուժերը, սակայն դա չի կարող ազդել նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա:
Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբբեկչին հայտարարել է, որ դրամավարկային բոլոր ինստիտուտները պետք է օգտագործեն բոլոր հնարավոր գործիքները լիրայի հետագա արժեզրկումը կանխելու համար:
Կարծում եմ, որ լիրան այլևս հնարավոր չէ փրկել, և շուտով ականատես կլինենք հայտնի զրոների պատմության կրկնությանը: Ի դեպ Թուրքիայում դեռ մնացել է միլիոնով ապրանքները գնահատելու սովորույթը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր