ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+20 °C
Արմեն Սարգսյանը՝ քաղբանտարկյալների մասին
14:25, 24.05.2018 | mamul.am
8284 | 0

Լրագրողները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցում հետարքրվել են՝ ի՞նչ դիրքորոշում ունի քաղբանտարկյալների խնդրի հետ կապված. «ՀՀ նախագահն իրեն պետք է պահի որպես ՀՀ նախագահ: Եթե ինձ որևէ տեղ գտնեք, հարցնեք որպես քաղաքացի, իմ կարծիքը կասեմ.... Որպես ՀՀ նախագահ, իմ դիրքորոշումը պարզ է ու հստակ՝ ՀՀ-ում քաղաքական բանտարկյալներ չպետք է լինեն երեկ, այսօր և վաղը: Ստացել եմ մարդու իրավունքների հարցերով զբաղվող մարմիններից որոշ փաստաթղթեր, որոնք կուղարկվեն կառավարություն և, իհարկե, պետք է սպասել, որ կառավարությունն ու վարչապետը որոշակի որոշումներ ընդունեն, եթե համաներման հետ կապված գնահատականներ կան»,- ասել է Սարգսյանը:

Հիշեցնենք՝ երեկ ԱԺ-ում համաներման մասին հարց էր բարձրացրել «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր