Զառա Բիշարյան անունով օգտատերը Fcebook-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ ցույց է տալիս բորբոսնած յոգուրտ, որը նա, ինչպես պնդում է, ձեռք է բերել ՀԱԹ-ում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետում: Ըստ կնոջ՝ իր 3 տարեկան երեխան ինքնուրույն սառնարանից հանել, բացել ու կերել ա «Նեժնիյ» ապրանքանիշի այդ յոգուրտից և թունավորվել: Որպես ապացույց՝ կինը ներկայացրել է համապատասխան ՀԴՄ կտրոնը: |