Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 485.28, EUR 552.35, RUB 7.30, GBP 612.42
+4 °C, +3 °C ... +8 °C Վաղը`+7 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Բաց նամակ` մշակութային անհանգիստ գործիչների կողմից՝ ՀՀ կառավարությանը». Արթուր Հայրապետյան
17:35, 14.06.2018

Գրող, լրագրող, հրապարկախոս Արթուր Հայրապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.

«Հեռուստատեսության դերը, որպես հասարակության համար ազդեցիկ գործոն, չափազանց կարևոր է: Ագիտացիան ու քարոզչությունն են, որ ի վերջո ծնում են գաղափարախոսություն, իսկ աղավաղված ագիտացիան փչացնում է հասարակության մասշտաբային շերտերը: Սա է հենց այն ոլորտը, այն համակարգը, որի վրա պետք է մեծագույն ուշադրություն սևեռել և հետևողական վերաբերմունք դրսևորել` դրանով իսկ պահպանելով հանրությանը հնարավոր վատ հետևաքներից:
Ոչ ոքի համար գաղտնիք չէ` տարիներ ի վեր Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը կիրառվել է որպես գործիք, կարևոր քարոզչամեքենա արդեն նախկին կառավարության ձեռքում, որի միջոցով են փորձել կասեցնել ոչ ձեռնտու բոլոր ալիքներն ու շարժերը, լռեցնել ազատ ձայնը, իրենց ցանկությունների համեմատ փաթեթավորել իրադարձությունների լուսաբանումը: Տարիներ ի վեր Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը եղել է պետության շահերն անտեսող, պետության շահերի վրա իրենց ոտքերը սրբող մի քանի սուբյեկտի «ժառանգություն ստացած» դուքանը, որից, բնականորեն, օգտվել են ոչ միայն պատվիրատուները, այլ նաև նույն փաթեթավորողները: «Մենք ամեն ինչ գիտենք» ֆրազը դաջած ճակատներին, «պահանջարկն է ծնում առաջարկ» այլևս իր իմաստը կորցրած միֆով կերակրելով շատերին ու գրեթե բոլորիս (այլ հարց է` կերել ենք, թե ոչ)` աֆֆեկտիվ կերպով բռնության են ենթարկել հանրության գիտակցությունն ու ենթագիտակցությունը: Առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում ենք այս հարցի մասին, պարզապես ժամանակներն են փոխվել: Այսօր ձայնը լսելի է: Եվ քանի դեռ լսելի է, հարկ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը ստեղծվել է և գոյություն ունի հանրության համար և պետք է ծառայի այդ հանրությանը: Այս ոլորտը պետք է ղեկավարվեն միայն ու միայն բանիմաց, չվաճառվող, պետության հետ խաղեր չտվող, չքծնող, ազնիվ մասնագետների կողմից, ոլորտում պետք է լինեն իրադարձություններն անաչառորեն լուսաբանողներ` ցանկացած ժամանակ, ցանակացած պարագայում: Այս ոլորտը պետք է վերանայել և անհապաղ:
Ի դեպ, խնդիրն առկա է ոչ միայն Հանրային հեռուստատեսության համակարգում, այլ ողջ հեռուստատեսային շուկայում:
Ուստի, պահանջում ենք Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հրաժարականը:

Հարգանքներով`

1. Արթուր Հայրապետյան – գրող, լրագրող, հրապարակախոս
2. Դավիթ Հարությունյան – ռեժիսոր, ԵՊՀԹ-ի գեղ. ղեկավար
3. Կարինե Ջանջուղազյան- դերասանուհի
4. Անուշիկ Առաքելյան – դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի
5. Ռոզի Ավետիսովա – դերասանուհի
6. Հովակ Գալոյան – դերասան
7. Նարինե Դիլբարյան – լեզվաբան, ԵՊՀ պատմության ամբիոնի դոցենտ
8. Արծվի Բախչինյան – գրող, թարգմանիչ, արվեստաբան
9. Արմինե Բոյաջյան – արձակագիր, կինոդրամատուրգ
10. Տիգրան Գրիգորյան – գրող, արվեստաբան
11. Լիլիթ Հովսեփյան – գրող, լրագրող, «Նորք» գրական-հասարակական հանդեսի տնօրեն և գլխ. խմբագիր
12. Արսինե Նավասարդյան – դերասանուհի
13. Վարուժան Մանուկյան – դերասան
14. Կարինե Եսայան – դերասանուհի, հաղորդավարուհի
15. Աննա Գզրյան – հնչունային ռեժիսոր, կոմպոզիտոր
16. Կարեն Մկրտչյան – դերասան, ռեժիսոր
17. Ադրինե Թորոսյան – լրագրող
18. Ռուզան Վիթ – դերասանուհի
19. Լիլիթ Հեյբաթյան- գրող, բանաստեղծուհի
20. Սոնա Քոլոզյան- դերասանուհի
21. Անուշ Բաղդասարյան – դերասանուհի
22. Աննա Ավետիսյան – դերասանուհի, մանկավարժ
23. Մարինա Գևորգյան – բանաստեղծուհի, մանկավարժ
24. Գոռ Հարությունյան – բանաստեղծ
25. Տարոն Ավետիսյան – երաժիշտ, գործիքավորող
26. Արմանդո Ղուկասյան – պրոդյուսեր, մշակութագետ
27. Տաթև Հովակիմյան – դերասանուհի
28. Հուսիկ Արա – բանաստեղծ
29. Արփի Մախսուդյան – լրագրող
30. Նարինե Կռոյան – գրող, արձակագիր
31. Դավիթ Մշեցի - գրող, բանաստեղծ
32. Խաչիկ Մանուկյան - գրող, բանաստեղծ
33. Լիլիթ Հարությունյան - գրականագետ

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր