Լիբանանի Բեյրութ քաղաքում ավարտված SSS միջազգային մրցաշարի շրջանակներում տեղի ունեցած Լիբանան -Հայաստան խաղում իր նորամուտը նշեց հայազգի բասկետբոլիստ Քորի Սիլվերսթրոմ Ազադիգյանը: Ազադիգյանը խաղադաշտում անցկացրեց 32 րոպե և վաստակեց 17 միավոր: «Շատ տպավորված եմ Հայաստանի ազգային հավաքականով, առաջին անգամ էի Հայաստանում, բայց առաջին իսկ օրվանից ինձ զգացել եմ ինչպես տանը։ Ինձ և՛ խաղացողները, և՛ մարզիչներն ընդունեցին մեծ սիրով։ Հպարտ եմ, որ խաղում եմ հենց իմ երկրի ազգային հավաքականում: Դա իմ երազանքն էր: Այստեղ բոլորը պրոֆեսիոնալ մարդիկ են։ Ուրախ եմ, որ հանդիսանում եմ այս թիմի, այս մեծ ընտանիքի անդամը: |