ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Թրամփը հրաժարվել է խզել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ Մեծ Բրիտանիայում թունավորման դեպքերի պատճառով
11:50, 13.07.2018 | mamul.am
10941 | 1

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում խզել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած թունավորման դեպքերի պատճառով, հաղորդում է Sun-ը:

«Կարծում եմ՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելը լավ է»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք նա կարող է վերանայել հուլիսի 16-ին Հելսինկիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն իր մասնակցությունը:

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայի Էյմսբերի քաղաքում «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութով թունավորման նոր դեպք էր գրանցվել: Թունավորված 44-ամյա Դոն Ստերջեսը հիվանդանոցում մահացել էր: Թունավորման նոր դեպքից տուժած մյուս` 45-ամյա բրիտանացի տղամարդը գտնվում է հիվանդանոցում, ծայրահեղ ծանր վիճակում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր