Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վատթարացման պատճառն ԱՄՆ-ի հիմարություններն են եղել: «Ռուսաստանի հետ մեր փոխհարաբերությունները երբեք ավելի վատ չեն եղել, քան այսօր և դա շնորհիվ Միացյալ Նահանգների հիմարությունների»,- այս մասին Թրամփը գրել է թվիթերյան իր էջում: Այս հայտարարությունն ԱՄՆ առաջնորդն արել է Հելսինկիում կայանալիք Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից առաջ: Սպիտակ տան կողմից հրապարակված ժամանակացույցի համաձայն, Պուտինը և Թրամփը կսկսեն նախատեսված հանդիպումը: Ենթադրվում է, որ զրույցը տեղի կունենա 14.50-ին, որից հետո տեղի կկայանա համատեղ մամլո ասուլիսը: |