Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում կարդում ենք. Սա Ամուլսարի ուրանի հանքերևակման քարտեզն է։ Ուսումնասիրություններն այս տարածքում արվել են 1952-1954թթ․, որոնք հաստատել են ցրված ուրանի, թորիումի և ռադիումի առկայությունն այս տարածաշրջանում։ Հաշվետվության մեջ հստակ նշված է, որ ռադիոակտիվության մակարդակները բարձր են բազմաթիվ հատվածներում։ Կան նաև ջրերում և աղբյուրներում ռադոնի մակարդակի զգալի գերազանցումներ։ Մի հատվածում նաև հաշվարկվել են 75,8 տոննա ուրանի նախնական պաշարներ։ |