Ֆեյսբուքյան օգտատերերը շարունակում են իրենց դժգոհությունները հայտնել «Սանիթեք»-ի աշխատանքի վերաբերյալ: «Սա Նորքի օրթոպեդիկ հիվանդանոցի բակի հակասանիտարական պայմաններն են՝ անմիջապես պատշգամբի տակ, որտեղ երեխաներ են բուժվում...»,- նշել է օգտատերը: Հիշեցնենք՝ ընկերությունն այսօր հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, թե Երևանի բոլոր վարչական շրջանների աջակցությամբ, փորձում են հնարավորինս շուտ վերադառնալ աղբահանության բնականոն գործընթացին, «ինչի հետևանքով իրավիճակն սկսել է նկատելիորեն կարգավորվել»: |