ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+34 °C
ԱՆ-ը հորդորում է աղետի գոտում չօգտագործել ջուրը, եթե նկատվում է ջրի հոտի և գույնի փոփոխություն
01:48, 27.05.2024 | mamul.am
1187 | 0

Աղետի գոտում գտնվող բնակչությանը հորդորում ենք վարակիչ հիվանդություններից, հատկապես աղիքային վարակներից, խուսափելու, ինչպես նաև կանխարգելելու նպատակով չօգտագործել ջուրը խմելու և կենցաղային նպատակով (այդ թվում` եռացած), եթե նկատվում է ջրի հոտի և գույնի փոփոխություն (պղտորություն)։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:

՛՛Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մարզային իշխանության ոլորտային ստորաբաժանման հետ համագործակցությամբ, իրականացնում է խմելու ջրի որակի մոնիթորինգ և իրազեկում բնակչության շրջանում՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
19:18, 17.06.2024
122 | 0
դեպի վեր