ՇՊՀ նախկին դասախոս Գագիկ Համբարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. Հուլիսի 21-ին ՀՀ ԿԳՆ-ում տեղի է ունեցել նախարարի և Հայաստանի պետական բուհերի ռեկտորների հանդիպումը... Նպատակը՝ այս տարի ուսանողների կտրուկ նվազման պատճառով ինչպե՞ս են բուհերը դիմակայելու ֆինանսական դժվարություններին և ի՞նչ են արել այդ ուղղությամբ... ԿԳ նախարարը հետաքրքրվել է՝ հակաճգնաժամային ինչպիսի՞ ծրագրեր են իրականացրել բուհերը և ի՞նչ լուծումներ գտել, քանի որ խնդրի մասին հայտնի է եղել դեռևս տարիներ առաջ...Գրեթե բոլոր ռեկտորները հավաստիացրել են, որ նախորդ տարիների ընթացքում այս խնդրին նախապատրաստվել են իրենց անձեռնմխելի ֆոնդերի, ֆինանսական խնայողությունների, միջազգային կառույցների հետ համագործակցության, օտարերկրյա ուսանողների ներգրավման և այլ միջոցների շնորհիվ, որի հետևանքով, ըստ նրանց, աշխատակիցների կրճատումներ գրեթե չեն լինելու...Իսկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ տեղեկացրել է, որ իր հարազատ բուհում խնայողությունների հաշվին սեպտեմբերի 1-ից 15 տոկոսով բարձրացվելու են դասախոսների աշխատավարձերը... Հետաքրքիր է, ի՞սկ ինչ է այս շատ կարևոր հարցի վերաբերյալ ասել ՇՊՀ ռեկտորի ՊԿ, ՇՊՀ նախկին ռեկտոր, վատահամբավ Սահակ Մինասյանի մտերիմ ընկերը՝ Երվանդ Սերոբյանը... 2016 թ-ի հուլիսի 16-ին նշանակվելով ՇՊՀ ռեկտորի պաշտոնում` Սահակ Մինասյանը նախկին ռեկտորից ժառանգել էր 500 միլիոն դրամ (395 միլիոն դրամը եղել բուհի հաշվեհարարին նստած,իսկ մյուսը՝ ուսանողական վարձավճարների պարտքեր են եղել, որոնց մեծ մասը հավաքվել են Մինասյնաի կողմից և կառավարության 50 միլիոն դրամ դոտացիան)... Ի դեպ, Վ.Գրիգորյանը բազմիցս հայտարարել էր, որ այդ գումարները կուտակվել են հենց 2018-2019 ուստարվա համար,քանի որ բոլորն էլ գիտեցել են,որ այդ տարի դիմորդների թիվը կտրուկ նվազելու էր... Սակայն տխրահռչակ կոռումպացված ՀՀԿ-ական Սահակ Մինասյանը, կոպտորեն խախտելով բուհի զարգացման ռազմավարական ծրագիրը, ոչ միայն անիմաստ փոշիացրեց այդ 500 միլիոն դրամը,այլև 2017 թ-ի իր հաշվետվությունում նշել էր,որ բուհի պարտքը կազմում է 242 միլոն 273 հազար դրամ...Այո, չզարմանաք, 2016 թ-ի հուլիսի 16-ից մինչև 2017 թ-ի դեկտեմբերի 31-ը Մինասյանը փոշիացրել էր ոչ միայն ժառանգած 500 միլիոն դրամ գումարը,այլև գերծախսերի միջոցով բուհին ֆինանսական մեծ վնաս էր պատճառել և հիմա ՇՊՀ-ն գրեթե սնանկացած է...Ընդհանուր վնասը կազմում է մոտ 743 միլիոն դրամ... |