ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+23 °C
«ՌԴ նախագահի ելույթի ամենակարևոր դրվագը». Սևակ Հակոբյան
16:00, 08.05.2024 | mamul.am
7970 | 0

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երդմնակալության արարողության ժամանակ ՌԴ նախագահը ելույթ ունեցավ, որից ամենակարևոր դրվագը ինձ համար հետևյալ նախադասությունն էր՝ Ռուսաստանի ճակատագիրը մենք ենք որոշում՝ ռուսները։ Հարց՝ իսկ ո՞վ է որոշում Հայաստանի ճակատագիրը, ըստ Փաշինյանի՝ մե՞նք։ Չէ, Հայաստանի ճակատագիրը որոշում է Ալիևը, որոշում է Էրդողանը, որոշում է Պուտինը, որոշում է Բայդենը, որոշում է Մակրոնը, որոշում է Շոլցը, որոշում է Սորոսը, Նիկոլը որ բան չի որոշում, դա պարզ է։ Նիկոլին ընդամենը փոխանցում են ինչ են որոշել ու նա կատարում է և արդարացնում։ Նա ի վիճակի չէ կասեցնելու էդ որոշումները։
Արցախի ճակատագիրը ովքե՞ր որոշեցին, արցախցինե՞րը։ Բնականաբար՝ ոչ։
Քանի Նիկոլն է, Հայաստանի ճակատագիրը հայերը չեն որոշելու»։

Աղբյուրը` Սևակ Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր