«Տուր Դե Ֆրանս-1997»-ի հաղթող գերմանացի հեծանվորդ Յան Ուլտրիխը բերման է ենթարկվել գերմանական ոստիկանության կողմից՝ Գերմանիայի հյուրանոցներից մեկում մարմնավաճառի վրա հարձակվելու փորձի համար։ Տուժածը դիմել է հյուրանոցի աշխատակիցներին, ովքեր ոստիկանություն են կանչել։ Ուլտրիխի փաստաբանը հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը։ |