ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«Մերժվածների կառավարության՝ 2000-ականների սկզբից վարած հանցագործ քաղաքականության արդյունքը». Լևոն Գալստյան
10:05, 11.08.2018 | mamul.am
7658 | 1

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այսպես Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրերը հոսում են դեպի Արաքս գետ, իսկ հայ գյուղացին մնում է ոռոգման և խմելու ջրի կարոտ։ Մերժվածների կառավարությունների 2000-ականների սկզբից վարած հանցագործ քաղաքականության արդյունքներն է սա, երբ տարեկան մոտ 1,2 միլիարդ խոր․ մետր ստորերկրյա ջուր թույլ տրվեց օգտագործել ձկնաբուծարանների համար։ Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ ծավալի մասին է խոսքը՝ ասեմ, որ Երևան քաղաքը տարեկան օգտագործում է դրանից 17 անգամ պակաս քանակի խմելու ջուր։
Որ գյուղում հարցնում էինք, թե երբ սկսեցին պակասել ձեր ջրերը՝ բոլորն անխտիր պատասխանում էին․ - երբ ձկնաբուծարաններին թույլ տվին հորեր խփել ու ջուր հանել:
Լուսանկարներն ու տեսանյութերն արել եմ Հովտաշատ, Սիս և Ռանչպար գյուղերի շրջակայքում - 10․08․2018։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր