Ապրիլյան պատերազմում զոհված հետախույզ գնդացրորդ-դիպուկահար Նվեր Սիմոնյանն այսօր կդառնար 28 տարեկան: Նա Հադրութի շրջանի Թաղասեր գյուղից էր, բազմազավակ ընտանիքից, ունի երեք անչափահաս քույր ու եղբայր, մյուս երկու եղբայրները նույնպես զինվորականներ են: Օգտատեր Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծնունդդ շնորհավոր Մերօրյա Հերոս, դու ընտրեցիր անմահության ուղին ու կմնաս մեր Անմահ Հերոսը: Փառք ու խոնարհում...»: Ավագ սերժանտ Նվեր Սիմոնյանը 2016-ի ապրիլի 4-ին ծավալված թեժ մարտերի ժամանակ ցուցաբերելով կամային բարձր որակներ ու արիություն, կասեցրել է թշնամու ներթափանցումը դեպի պաշտպանության խորքը` պատճառելով նրան կենդանի ուժի մեծ կորուստներ: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով: |