ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
«Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռևերանսներին»․ Վահե Դավթյան
10:30, 27.04.2024 | mamul.am
5072 | 0

Տնտեսագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին:
Երեկ ադրբեջանական SOCAR-ի նախագահ Նաջաֆի հետ հանդիպման ժամանակ «Գազպրոմի» նախագահ Միլլերը հատուկ ընդգծեց Հայաստան բնական գազի մատակարարման գործում Մոսկվայի հետևողականությունն ու կարևոր դերակատարումը:
Հարցը հանդիպման օրակարգ էր բերվել Մոսկվայի նախաձեռնությամբ:
Բնականաբար, ռուս-ադրբեջանական գազային բանակցություններում հայաստանյան ուղղությունը ներառելու համար անհրաժեշտ էր որևէ ֆորմալ առիթ: Որպես այդպիսին «Գազպրոմի» նախագահն օգտագործեց 2021թ-ի մարտին Ադրբեջան-Վրաստան լոգիստիկայով Հայաստան 150 մլն խմ բնական գազի արտահանումը՝ ՛«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազամուղի վերանորոգման նպատակով կանգնեցման պատճառով:
Իրականում սա մի առիթ է, որը վաղուց կորցրել է իր արդիականությունը: Ավելին՝ նույնիսկ 2 տարի առաջ այն իր մեջ չեր պարունակում որևէ աշխարհաքաղաքական բացադրիչ՝ հանդիսանալով բացառապես որպես կարճաժամկետ տեխնիկական լուծում:
Ու չնայած դրան, այսօր՝ Երևանի ու Բաքվի միջև ընթացող գազային ռեվերանսների պայմաններում, Միլլերը հիշեցնում է դրա մասին՝ ցույց տալով, որ Բաքուն լավագույն դեպքում կարող է առանձին տեխնիկական խնդիրների լուծման համար հանդես գալ որպես Ռուսաստան-Հայաստան «էներգետիկ երկխոսության» մասնակից, ինչես դա եղավ 2021թ-ին:
Բնականաբար, հասկանում ենք, որ Միլլերի երեկվա հայտարարությունը ոչ այնքան գազի ու տնտեսական համագործակցության, որքան աշխարհաքաղաքական ուղենիշների մասին էր»։

Աղբյուրը` Վահե Դավթյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր