ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«Քոռանամ ես՝ էս ինչքան վատ են հայ-ռուսական հարաբերությունները». Ն. Փաշինյան
20:25, 17.08.2018 | mamul.am
9967 | 3

Հրապարակում ընթացող հանրահավքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև երկրորդ նախագահի երեկվա «անհանգստություններին».

«Ոմանք արցունք են թափում՝ քոռանամ ես, էս ինչքան վատ են հայ-ռուսական հարաբերությունները... 3 անգամ հանդիպել եմ ու զրուցել Պուտինի հետ. հայ ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլև ի հեճուկս հանրապետականների՝ գնալով ավելու ու ավելի են լավանալու:
Մենք ասել ենք, արտաքին քաղաքական ռևերսներ չեն լինելու, մեր նպատակներից մեկը հայ-ռուսական բարեկամությունը խորացնելն է, առաջիկայում դուք կիմանաք հայ ռուսական մի հումանիտար նախագծի մասին, որն աննախադեպ է երրորդ հանրապետության պատմության մեջ»,- ելույթը շարունակեց կառավարության ղեկավարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր